Ճամփորդություն Բուսաբանական այգի

Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։ Մենք իմ ընկերների հետ հավաքեցինք ընկույզ և շատ շատ տերևներ ու մի քիչ փախանք ու իմացանք, որ Բուսաբանական այգու լոբիներն իրենց մեջ ունեն սուրճի համ և աղացած ձևով սուրճի պես են։ Մեզ ջերմոցում պատմեցին տարբեր բույսերի մասին։

Կային վտանգավոր բույսեր, կային սիրուն և օգտակար բույսեր։ Եվ մենք նկարեցինք կոլաժներ։

Ես հավաքեցի շատ շատ տերևներ ու արեցի տերևաթափ։

Ես և իմ պապիկը շատ ենք գալիս Բուսաբանական այգի։

Մենք անվանում ենք այս այգին բուսաբ, ու իմ պապիկը գիտի այս ամբողջ այգին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar