English 31.01.2022

According to the example write the months of each season. Ըստ տրված օրինակի գրել տարվա եղանակների ամիսները։

Ex. Winter months are December, January and February.

Summer months are June, July, August.

Spring months are March, April and May.

Autumn months are September, October and November.

Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան 

Ձախորդ Փանոսը  

Հովհաննես Թումանյան 

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ 
Ասածն արած է։ 
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ 
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։ 
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ 
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։ 
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։ 
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։ 
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։ 
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ 
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։ 
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ 
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։ 
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ 
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ 
– Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։ 
– Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։ 
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։ 
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։ 
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։ 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Փորձի՛ր բացատրել: 

գործը ձախ գնալ – գործը ձախողել, չհաջողել 
միտք անել – մտածել , խորհել 
ձենի վրա վեր են կենում – ձայնը լսելով տեղից վեր կենալ 
տակն անել -շատ-շատ վախենա; 
ճամփան ծռել – ճանապարհից թեքվել 
քեֆի տաք ժամանակն է – քեֆի լավ ժամանակն է 
վրա տալ – hարձակվել 
մթան հետ – մութն ընկնելու պես 
գլուխը քարը – ինչ ուզում է թող լինի  
դես Փանոս, դեն Փանոս – այնտեղ Փանոս, այստեղ Փանոս  

  1. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր: 

Ինքը մի բարի մարդ է լինում, անունը Փանոս: 
Շատ է քաշում, թե՝ քիչ, էդ էլ ինքը կիմանա: 
Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ: 
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա : 

  1. Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր: 

Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր 

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ 

Ամուսնանալ-պսակվել, որոշել-վճռել, ախպեր-եղբայր, եկեղեցի – ժամ, տկլոր-մերկ 

  1. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր: 

Ձախորդ Փանո՛ս,  
 
ինչո՞ւ ես դու այսքան ձախորդ։ Մեկ ծառը քո վրա ընկավ, հետո կացինդ խորտակվեց ու աչքդ հանեցին, շորերդ տարան։ Մի քիչ ուշադիր ու խելացի եղիր։ Մի քիչ գրքեր կարդա ու արի մեր դպրոց, բայց տես, ագարակի կենդանիներին չսպանես։ 

Սիրով,  
Արամ 

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ձմեռային ճամբարը շատ հավես է անցնում մեր դպրոցում։ Շատ-շատ գործունեություններ ենք անում, հետաքրքիր խաղեր ենք խաղում, բնագիտական հետաքրքիր փորձեր ենք կատարում, ճամփորդում ենք, մասնակցում ենք տարբեր ստուգատեսների, տարվա դիջիթեքի և այլն։ Օրինակ այս շաբաթ Մենք գնացել էինք ճամփորդության սահնակ քշելու ։ Նաև մենք կուբիկ- ռուբիկ հավաքել սովորեցրինք փոքրիկներին ։ Շատ հավես էր նաև <<Քեռի Ֆեոդորը>> գրքի քննարկումը։ Մենք թեյախմություն կազմակերպեցինք և հավես զրուցեցինք գրքի մասին, քննարկումն այս անգամ ռուսերեն լեզվով։

Իմ ճամբարի մասին կարդացեք ստորև՝

Ձմեռային սպորտաձևեր | Արամ Գաբրիելյան (edublogs.org)
Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց | Արամ Գաբրիելյան (edublogs.or

Օրվա ամփոփում 26․01․22 | Արամ Գաբրիելյան (edublogs.org)

խնդիր | Արամ Գաբրիելյան (edublogs.org)

Իմ նպատակը | Արամ Գաբրիելյան (edublogs.org)

Օրվա ամփոփում 01․17․2022․ | Արամ Գաբրիելյան (edublogs.org)

Օրվա ամփոփում 26․01․22

Այս օրը շատ լավ և հետաքրքիր անցավ։ Մենք հեծանիվ քշեցինք, թեյ խմեցինք և սարքեցինք մաթեմատիկական խաչբառներ։ Նաև մենք հասցրեցինք քննարկել «Քեռի Ֆեոդոր» գիրքը։ Ինձ շատ դուր եկավ թեյախմությունը, որովհետև մենք քաղցրավենիք կերանք և ես ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացրեցի։ Ես այսօր մասնակցեցի հեծանվավարության դասերի, որովհետև ես շատ եմ սիրում հեծանիվ վարել։ Ինձ նաև դուր եկավ խաչբառներ սարքել։

Մենք ունեցանք շատ լավ օր։

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Այս օր մենք գնացինք Ջրվեժի արգելոց սահնակ քշելու։

Այնտեղ շատ ձյուն կար, ավելի շատ, քան որևէ տեղ Երևանում։

Ու մենք իմ ընկերոջ հետ շատ երկար սահեցինք։

Չնայած այնտեղ շատ ձյուն կար, բայց այդքան էլ ցուրտ չէր։

Ես շատ երկար էի սպասել այս ճամփորդությանը, ու ափսոս, որ այն կարճ տևեց։

Ես դեռ շատ երկար կհիշեմ այս ճամփորդության մասին։

Իմ նպատակը

Այս տարվա իմ  նպատակը կարատեի կանաչ գոտի ստանալն է։ Ես պետք է շատ պարապեմ, որպեսզի վաստակեմ այն։ Ես թղթի վրա գրել եմ իմ նպատակները և գիտեմ, որ հասնելու եմ իմ նպատակներին։  

Ես գիտեմ, որ խոսքը տիեզերական ուժ ունի։ Եթե շատ երազես, նպատակներ մտածես, անպայման կիրականանա։  

Ամեն մի մարդ պետք է ունենա իր նպատակը, իսկ եթե մարդն  իր նպատակնեը չունենան , երբեք հաջողության չի հասնի։  

 Իմ կյանքի երազանքը ՝ դառնալ լավ ծրագրավորող և սարքել տարբեր ծրագրեր։ 

Skip to toolbar