Ինձ դուր եկած հատվածը

Աղբյուր 

Հովհաննես Թումանյան 

Սարի լանջին, ժայռի տակ, 
Ջուր էր բըխում սառնորակ 
Ու ցրվելով խոտերում 
Իզուր ճահիճ էր դառնում։ 

Նրա առջև մի խոր գուշ 
Շինեց հովիվն ու անուշ 
Խաղ ասելով նա տարավ 
Ջրեց հոտը իր ծարավ։ 
 
Պախրեն անցավ էն սարից` 
Շոգից հանած չոր լեզուն, 
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից, 
Ապա նայեց աստծուն։ 
 
Անցվորն եկավ տոթակեզ, 
Սառն աղբյուրին որ հասավ, 
Գըլխարկն առավ ու չոքեց՝ 
Խմեց, սիրտը հովացավ։ 
 
Ու տվավ իր օրհնանքը 
Անցվոր մարդը էն բարի. 
«Քո շինողի օր-կյանքը 
Ջրի նման երկարի՜…» 

Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:  

Մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն

Մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն 
 Հայերենը  աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է շատ հին  ժամանակներից։ Հնում մի շարք ժողովուրդներ մեզ անվանել են արմեններ, իսկ մեր երկիրը`  Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը կապվում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ 
 
Հայերեն այբուբենը ստեղծվել է  405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է  Մեսրոպ Մաշտոցը: 
  
Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում ԱսորիքիԱմիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և  405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից»   առաջին հայերեն նախադասությունը՝ 

Shape Aquote1.png 
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ 
- Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը 
Shape Aquote2.png 
Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի»  որոշ հատվածներ։ 
 
Մեր Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝«Մաշտոցին «Աստծված  իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։ 
 
 
 
 
Մեծերը հայոց լեզվի մասին 
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։ 
                                                                                                     Ղազարոս Աղայան 
 
Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց… 
Ստեփան Զորյան 
 
 
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… 
 
                                                                                                                                    Ստեփան Զորյան 
 
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: 
Ջորջ Բայրոն 
Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: 
Պարույր Սևակ 
 
Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին… 
 
                                                                                                                                         Ջորջ Բայրոն 
 
Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է: 
 
                                                                                           Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ) 
 
Ճոխ է հայոց լեզուն, և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն… 
 
                                                                                                                            Ղևոնդ Ալիշան 
 
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն: 
 
                                                                                                                        Հովհաննես Թումանյան 
 
 
 
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… 
 
Ավ. Իսահակյան 
Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու: 
Ավետիք Իսահակյան 
 
 
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է: 
 
Նիկողայոս Մառ 

Տյառնընդառաջի ծեսը

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ 

Մեր դպրոցում ամեն տարի նշում ենք բոլոր ծեսերը, օրինակ՝ Տիառնընդառաջի ծեսին ընդառաջ պատրաստում ենք դիմակներ, ծիսականա համեղ ուտեստներ, հետո չիք-չիքի ծառ ենք պատրաստում, որի վրա կախում ենք թղթի վրա գրված բոլոր վատ բաները և գցում ենք կրակի մեջ, որպեսզի չքվեն ։ Այնուհետև թռչում ենք կրակի վրայով ։ Կրակի շուրջ ազգային երգեր ենք երգում, հավես պարեր ենք պարում։

Մեր ճամփորդությունը Տիկնիկային թատրոն

Այսօր մենք գնացինք ներկայացում դիտելու ամբողջ դասարանով։

մենք այնտեղ դիտեցինք 3 հեքիաթ «Գալը»,«Սուտասանը»,«Խելոքն ու հիմարը»։

Ինձ ամենաշատը դուր եկավ «Սուտասանը» հեքիաթը։ Ինձ «Սուտասանը» դուր է գալիս որովհետև ինձ շատ դուր եկան դերասանները։

Ինձ դուր չեկավ ,որ ձայնը շատ բարձր էր։

Ներկայացումից հետո մենք տեսանք ձկնիկներ, փայտից գնացք, և շատ տարբեր բաներ։



Skip to toolbar