Որդան կարմիր

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։

Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ 

Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։

Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։

 Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ 

 Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։

 Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar