Փայտփորուկների մասին

Փայտփորուկները կարող են իրենց կտուցով փայտ փորել։

Նրանց լեզուն շատ երկար է, և այդ լեզուն նրան պահում են իրենց գլխի շուրջ։

ԵՎ փայտփորիկների կոձչում են անտառների սանիտարներ։

Հայաստանում կա և տեսակ փայտփորիկ։

Սև փայտփորիկները գրանցված են կարմիր գրքում։

Նրանց երկարությունը 45-53 սմ է։

Կանաչ փայտփորիկների նրանց երկարությունը 23-33 սմ է։

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանով։ Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Արագիլների մասին

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է, և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլն ապրում է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայում: Քչերին է հայտնի, որ Հայաստանում սպիտակ արագիլը բացառապես բնադրող-չվող էր մինչև 1970-ական թվականները, սակայն երկրում ձկնաբուծության զարգացման պայմաններում նա այլևս չվելու կարիք չունի:

Սպիտակ աղավնու մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Շիրակի մարզի մասին

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Շիրակի մարզի ռելիեֆը

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն արածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ 

Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի

Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում՝ կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։

Ըստ Ճարտարապետներ ուսումնասիրությունների՝ տաճարը կառուցվել է 6-րդ դարում։ Համալիրը բաղկացած է Կաթողիկե (Ծիրանավոր) եկեղեցուց, Ավանի Տաճարից և կաթողիկոսական պալատից։ Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը։ VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։

Ես երբեկ չեմ եղել այդ եկեղեցում, բայց պլանավորում եմ այցելել։

Զատիկի մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբրայերեն՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։

Ծաղկազարդի մասին

Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի։

 Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ 

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ Դվին հնավայր

Չորեքշաբթի օրը գնացել ենք Խոր Վիրապ և Դվին հնավայր։

Սկզբում գնացինք Խոր Վիրապ: Մենք հաշվեցինք դեպի Խոր վիրապ տանող աստիճանները, որոնք 90 հատ էին: 90-ը երկնիշ զույգ թիվ է, բաղադրյալ թիվ է:

Վանքում երգեցինք Կոմիտասի «Մանուկների  աղոթքը», որից հետո մտանք Խոր Վիրապի փոսը, որտեղ բանտարկված է եղել  Գրիգոր Լուսավորիչը:

Երբ ես մտա այդ փոսը սկզբում իմ գլուխը մի-քիչ պտտվեց, քանի որ  այդ փոսը պորն էր ու մեծ:

Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ 

Դրանից հետո մաթեմատիկայի բացօթյա բանավոր դասի մասնակցեցինք և գնացինք Դվինի հնավայր: 

Շինությունների տարեթվերը ուսումնասիրելիս ուսումնասիերել ենք Հռոմեկան թվերը.

Խոր Վրապի կառուցման սկիզբը եղել է 642 թ. (օրիգինալը):

Կառուցման ավարտ 17-րդ դար:
Խնդիր 1.
642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Ո՞ր դարում է կառուցվել մատուռը: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:
ա)VII
բ)XXI-VII=XIV
գ)2024-642=1382

Խնդիր 2.

1662 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ո՞ր դարում է կառուցվել եկեղեցին: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:
ա)XVII
բ)XXI-XVII=IV
գ)2024-1662=362

Խնդիր 3.

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Քանի՞ տարի առաջ են այդ աշխատանքները սկսվել:
2024-1669=355

Խնդիր 4. 

Խոր Վիրապն ունի մոտ 18/4000 կիլոմետր տրամագիծ և 26/4000 կիլոմետր խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ Քանի՞ մետր տրամագիծ ունի Խոր Վիրապը: Քանի՞ մետր խորություն ունի Խոր Վիրապը:

Լուծում՝
տրամագիծ 18/4000x1000=18/4մ=9/2մ= 4,5մ
խորություն
` 26/4000×1000=26/4մ=13/2մ=6,5 մ

Խնդիր 5. 

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։Ո՞ր դարում է դա տեղի ունեցել: Քանի՞ դար առաջ է այն վերակառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա վերակառուցումից:
1) XVIII դարում
2) XXI-XVIII=III դար առաջ

3)2024-1703=321 

Խնդիր 6. 

Երևանից մինչև Խոր Վիրապ հասնելու համար անհրաժեշտ էր 40 րոպե ժամանակ: Անհրաժեշտ ժամանակը 1 ժամի ո՞ր մասն է կազմում:

40/60=2/3

Առաջադրանք 7 . Կրկնել ժամանակի չափման միավորները:
Կրնեցի և ամրապնդեցի:

Խնդիր 8.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է:

ա. Հեռավորությունը արտահայտել մետրերով: 
46000 մ

բ. Հեռավորությունը արտահայտել դեցիմետրերով:

460000 դմ

Առաջադրանք 9 . Կրկնել երկարության չափման միավորները:

Կրնեցի և ամրապնդեցի:

Խնդիր 10.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է: Երանից խոր Վիրապ հասնելու համար մենք ծախսեցինք 40 րոպե: Գտնել երթուղին շարժման միջին արագությունը, եթե ճանապարհին չենք կատարել որևէ կանգառներ/ժամանակի մեջ չենք հաշվել խցանումները/:

40 ր=40/60 ժ= 2/3 ժ

46: 2/3= 46×3/2=23×3=69 կմ/ժ

Առաջադրանք 12.

Վերհիշել արագության չափման միավորները: Ուսումնասիրել երթևեկության կանոնները: Ի՞նչ թույլատրելի արագությամբ կարող է մեքենան շարժվել քաղաքում և քաղաքից դուրս: 

Ի՞նչ եք հասկանում արագություն կամ միջին արագություն ասելով:

Քաղաքում 60 կմ/ժ

Մայրուղիներում մինչև 100 կմ/ժ

Արագությունը  մուավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհն է: Օրինակ` 60 կմ/ժ ասելով հասկանում ենք, որ մեքենան մեկ ժամում անցնում է 60 կմ ճանապարհ:

Սովորաբար երթուղին միևնույն  արագությամբ չի շարժվում և ժամանակի որոշ մասերում արագությունը մեծացնում կամ փոքրացնում է`

Քաղաքում 60 կմ/ժ

Մայրուղիներում մինչև 100 կմ/ժ:

Դրա համար մեր հաշվարկները կատրելիս մենք միջին արագությունն ենք վերցնում:

Դվին Հնավայր

դվին մայրաքաղաք

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Skip to toolbar