Հայրենիքում  «Արձակուրդ»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
    մրմունջը – Մեղմ՝ ցածր ձայն, 
    անուրջի – երազ, երազանք
    Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
    կապույտ լճեր
    Հայաստանում կան կապույտ լճեր։
    մանկական աչեր

Մանկական աչերը շատ սիրուն են։

Ձյունապատ լեռներ

Հայաստանի ձյունապատ լեռները շատ գեղեցիկ են։

թափանցիկ հեռուն

Նայելով Սևանա լճին՝ ես տեսնում եմ թափանցիկ հեռուն։

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
    մրմունջը լճի
  • թափանցիկ հեռուն
    Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
    Խառնելով հոգիս աստղային մութին․․․
    Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։

    Գոյականի վրա դրվող և նրա հատկանիշը ցույց տվող որոշիչ բառ կամ բառակապակցություն։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

    Իմ կարծիքով այս բանաստեղծությունը կապույտ գույնի է, քանի որ այս բանաստեղծությանը ասում է լճերի մասին։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
    մրմունջը – Մեղմ՝ ցածր ձայն, 
    անուրջի – երազ, երազանք
    Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
    կապույտ լճեր
    Հայաստանում կան կապույտ լճեր։
    մանկական աչեր

Մանկական աչերը շատ սիրուն են։

Ձյունապատ լեռներ

Հայաստանի ձյունապատ լեռները շատ գեղեցիկ են։

թափանցիկ հեռուն

Նայելով Սևանա լճին՝ ես տեսնում եմ թափանցիկ հեռուն։

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
    մրմունջը լճի
  • թափանցիկ հեռուն
    Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
    Խառնելով հոգիս աստղային մութին․․․
    Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։

    Գոյականի վրա դրվող և նրա հատկանիշը ցույց տվող որոշիչ բառ կամ բառակապակցություն։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

    Իմ կարծիքով այս բանաստեղծությունը կապույտ գույնի է, քանի որ այս բանաստեղծությանը ասում է լճերի մասին։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

    Արևահամ- Շատ քաղցր՝ անուշ
    Բար- Պտուղ
    Սազ- Պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք
    Ողբանվագ- Ողբի՝ սգո երաժշտություն նվագող
    Լացակումած- Արցունքոտ, արտասվախառն
    Արնանման- արյան նման
    Նաիրյան- հայկական
    Հեզաճկուն – Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն
    Ջինջ – պարզ, մաքուր, անապական
    Լուսե – լույսից կազմված, լուսեղեն
    Վիշապաձայն – Վիշապի ձայնով, վիշապի ձայն ունեցող՝ հանող
    Վսեմ – բարձրագույն
    Ողբաձայն- Ողբի ձայն
    Երկաթագիր- Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին
    Քուչակ-հայ աշուղ-երգիչ
    Անհաս- չհասնող
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները:
    Արևահամ, ողբանվակ, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուրընկալ, հնամյա, ողբաձայն:
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

    Ողբանվագ, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, արնավառ, լուսապսակ:
    Ես չեմ կարող բացատրել քանի որ, յուրաքանչյուր բառ իր ձևի յուրահատուկ է։
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը:

    Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

    Ո՛ւր էլ լինեմ-Ուր էլ լինեմ մայրիկ ես քեզ միշտ կսիրեմ և կկարոտեմ։
    Իմ անուշ Հայաստանի-Իմ անուշ Հայաստանը շատ գեղեցիկ է և հնավոճ։
    Արարատի նման ճերմակ-Արարատի նման ճերմակ ես գիտեմ միակ մայրիկիս։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

    բույր — բուրմունք, հոտ
    ջինջ — պարզ, մաքուր, հստակ, վճիտ
    ողբաձայն — Վշտալի, շատ տխուր, տխրությամբ
    ճերմակ — շատ սպիտակ, ձյունագույն
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

Լրացուցիչ առաջադրանք

Դուրս գրի՛ր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Մայրենի 3․17․2024

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակեք։
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:
Արտի անունն էլ դնում են Ոսկի արտ։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի, ա) ելք չեն գտնում:
    Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,ելք չեն գտնում:
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը:
    դ) Երեք օր, երեք գիշեր դ) քան չար անունը:
    Երեք օր, երեք գիշեր, հարսանիք են անում:
  2. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:
    Թագավորը հրամայեց սպանել բոլոր թշնամիներին։
    Ես երեկ ոսկի վզնոց գտա փողոցից։
    Մեր հարևանները շատ լավ ու բարի մարդիկ են։
  3. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Լրացուցիչ աշխատանք

  1. Ընդարձակի՛ր համառոտ նախադասությունները:
    ա) Նավը լողում է բաց ծովում: գ) Այս հրաշք զանգակածաղիկը կապույտ է:
    բ) Ճնճղուկը կտցահարում է իր բնում: դ) Այս երկու ընկերները հաշտ են:
  2. Տրված բառերով կազմի՛ր ընդարձակ նախադասություններ:
    ա) Վրաստան, մայրաքաղաք, Թբիլիսի:
    Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։
    բ) խոտ, իջնել, արտույտ, վրա, կանաչ:
    Արտույտը իջավ կանաչ խոտի վրա։
    գ) ճանաչել, փորձանք, լավ, մեջ, ընկեր:
    Լավ ընկերոջը փորձանքի մեջ են ճանաչում։
  3. Պարզ նախադասությունները միավորի՛ր և դարձրո՛ւ բարդ:
    ա) Լույսը բացվեց և արևը փայլեց երկնքում:
    բ) Ես ուզում եմ,որ խաղաղությունը գոտևորի մոլորակը:
    գ) Կարենը սահում է չմուշկներով և կարողանում է սպորտային պար պարել:
    դ) Մասրենու վրայի ձյունը հալվում է և հուլունք դարձած կաթկթում է հողին:
  4. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքները:
    ա) Եղբայրը կարող է ընկեր չլինել, ա) ասում է՝ խակ է:
    բ) Աղվեսի բերանը խաղողին չի
    հասնում,
    բ) բայց ընկերը միշտ եղբայր է:
    գ) Անձրևից փախան, գ) վախեցի՛ր մարմանդ գետից:
    դ) Մի՛ վախենա վարար գետից, դ) կարկուտի տակ ընկան:
    ե) Մի գիժ քար գցեց հորը, ե) չհասկացողին՝ հազար ու մին:
    զ) Հասկացողին մին ասա, զ) քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում,ասում է՝ խակ է:

Անձրևից փախան,կարկուտի տակ ընկան:

Մի՛ վախենա վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից:

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

Իմ Չարենցյան ընդեռցարանը

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Մայրենի 3.12.2024

262. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող շատ դարեր առաջհիմավերջերսգալիք դարում բառերից ու բառակապակցություններից մեկը:

            Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) հիմա խմելու   մաքուր ջրից չեն օգտվում:
            Հիմալայներում առաջ հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային           մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
            Գիտնականներն ասում են, որ գալիք դարում երկրի վրա կլիմայական զգալի   փոփոխություններ են լինելու:
           Շատ դարեր առաջ աշխարհում մի հետաքրքիր արվեստագետ էր ապրում:

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: – ներկա


            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: – ապառնի

            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: – ապագա

            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: – անցյալ
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: – ներկա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,             գտնում են: – ներկա
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք: – անցյալ
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,     գտնեն: – ապառնի

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա,անցյալ և ապառնի:

Անցածի ամրապնդում

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞,   ո՞ր)
Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում։
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ   և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին   գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաթեթում փորագրված գավազան էր, ասեղնագործ թասակ և թիկոց, որի օձիքի վրա ապշեցուցիչ նախշեր էին   գործված:
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)

Մեզնից կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել:
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)


Բեռնատարները նշանակված ժամից շուտ եկան: 

            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ:
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով  երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)

Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով  երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: 

            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)
Ծեգին հավաքեցինք մեր և ճամփա ընկանք:

337. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձիր բացատրե:

            Սուրդ կամ վահանդ նվիրիր տղային:
վահանդ – ի՞նչը
            Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
թռչուններին – ինչերի
            Քամին ու ալիքը ընկերներ են:
ալիքը – ինչը
            Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր  անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կաղկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու   ճիչեր:
վնգստոց, կաղկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու   ճիչեր: – ինչ
            Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին
 ու ես գնում ենք մի վանդակից մյուսի մոտ,  տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին – ովքեր

Ձոն Մայրիկիս

Մայր

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Մայրի՛կ, դու իմ համար ամենամեծ սերն ես, ես քեզ կսիրեմ ամբողջ իմ կյանքի ժամանակ։

Քո ձեռքերը ավելի փափուկ են, քան բարձը։

Ակրոստիքոս

Անչափ ես կսիրեմ քեզ

Նորածին լինեմ, թե ծեր

Իհարկե՛ ես քեզ կսիրեմ։


https://on.soundcloud.com/rr6MK

Skip to toolbar