Ելք ստուգատես

Ես եմ 

Ես Արամ Գաբրիելյանն եմ։ Բարի գալուստ իմ բլոգ։ Ես սովորում եմ 3.2 դասարանում, և ես շատ ուրախ եմ, որ իմ բլոգը բացել է ընկեր Արմինեն։ 

Ես շատ եմ սիրում ոզնիներին, որովհետև նրանք շատ լավիկն են։ Իմ սիրած բանջարեղենը լոլիկն է, և ես շատ եմ սիրում հյուր գնալ իմ տատիկին ու պապիկին։ 

Ես իմ բլոգում գրելու եմ իմ տնային աշխատանքները, հետաքրքիր պատմվածքներ և այլն։ 

Լավ առայժմ։ 

Իմ ընկերը

Իմ ամենալավ ընկերը Ռաֆայելն է։ 

Նա 9 տարեկան է, նրա սիրած գույնը նարնջագույնն է։ Իսկ իմ երկրորդ ընկերը Ալեքսն է, նրա սիրած գույնը կապույտն է։ 

Իմ ընկեր Ալեքսը սիրում է ազատ ժամանակ լեգո հավաքել։ 

Նրա սիրելի ուտելիքը պիցան է։ 

Իսկ Ռաֆայելի սիրած ուտելիքը տապակած կարտոֆիլն է, ու նա սիրում է ազատ ժամանակ համակարգչով խաղ խաղալ։ 

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները․ 

Ես այս տարում սովորել եմ սյունակաձև բաժանում քառանիշ թվերով, բազմապատկում եռանիշ թվի երկնիշ թվի վրա։ Նաև ես սովորել եմ լողալ բրազ լողի տեսակ։ 

Այո, ինձ դժվար էր սովորել երկու անիվով հեծանիվ քշել, և ինձ դժվար էր առանց թևիկ լողալ սովորել։ 

Իմ բլոգը 

Մայրենի  

 Ես շատ եմ սիրում մայրենի առարկան: Ես ձեզ առաջարկում եմ կարդալ Քեռի Ֆեոդորը, Ամենաուրախ և ամենատխուր քառասունոթնուկը, Մյունխաուզենի արկածները։ Մայրենիի ընթացքում շատ հավես բաներ ենք սովորում։ Գրում ենք հորինուկներ, շուտասելուկներ, հանելուկներ, աքրոստիկոսներ, սովորում ենք առածներ, խաղիկներ, խաղում ենք հետաքրքիր խաղեր, վարում ենք հարցազրույցներ և այլն։ Ինձ ամենաշատը դուր է եկել  «Մայրիկիս էջն իմ բլոգում» նախագիծը, որի ընթացքում ես հավես հարցազրույց ունեցա մայրիկիս հետ և շատ բան իմացա նրա մասին։ 

Խորհուրդ եմ տալիս կարդալ «Ամենատխուր և ամենաուրախ քառասունոտնուկը» և «Մյունխաուզենի արկածները» գրքերը։  Այդ գրքերը շատ հավես են և ուրախ։  

Մենք մայրենիի դասին խաղում ենք բառախաղեր, մտապահում  ենք հանելուկներ։  

Մենք աշխատում ենք Paint ծրագրով։ Այդ ծրագրով կարելի է նկարել հետաքրքիր և գույնզգույն նկարներ։  

 Մաթեմատիկա  

Ինձ դուր է գալիս մաթեմատիկան։  

 Մենք մաթեմատիկային խաղում ենք տարբեր խաղեր, օրինակ սուդոկու և լուծում ենք տարբեր խնդիրներ։ Գրաֆիկական խաղերի միջոցով լուծում ենք հետաքրքիր խնդիրներ և լաբիրինթոսներ։  

Օրինակ վաճառող, գնորդ, խնձորներով խնդիրներ ենք լուծում, ռեբուսներ ենք լուծում, 

Լուցկու հատիկներով ռեբուսներ ենք լուծում։ 

Մարմնամարզություն  

Մարմնամարզությունը իմ ամենասիրած առարկան է։ Մենք երեկ գնացել էինք մարմնամարզության էստաֆետայի Մայր դպրոցում։   

Էստաֆետան տևեց 1 ժամ, մենք շատ լավ մարզվեցինք և խաղացինք տարբեր խաղեր։  

Մարմնամարզությունն այնքան է ինձ դուր գալիս, որ իմ ընտրությունը հենց մարմնամարզությունն է։  

Նաև երկուշաբթի իմ դասարանը գնում է լողալու մեծ լողավազանում։ Ես գիտեմ երեք տեսակ լող, դրանք են կրոն,թիկնալող և բրազ։ 

Նաև ես գնում եմ կառատեի ու արդեն նարնջագույն գոտի ունեմ։ 

 Ես  շրջակա աշխարհ  

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի ընթացքում մենք գնում ենք ագարակ և անում ենք բնագիտական փորձեր։  

Խնամում ենք բույսեր, խնամում ենք ագարակի կենդանիներին և այլն։ Մենք նաև լավաշ ենք թխում ագարակի թոնրում։  

Այս դասերի ընթացքում մենք հանդիպեցինք ընկեր Շուշանին։ 

Ես բլոգավար եմ   
  

Իրական բլոգավարը պետք է լինի կիրթ, արագ գրող և կարողանա վարել հետաքրքիր բլոգ։ Ես բլոգում նյութեր սիրում եմ գրել, բայց հենց գրելը շատ դժվար է։ Ամեն անգամ ես նայում եմ, որ Ռաֆայելը ավելի շատ նյութեր ունի բլոգում, քան ես։ Ու փորձում եմ հասնել նրան։   
 
Բլոգը տալիս է շատ հնարավորություններ, օրինակ դու կարող ես տեքստեր գրել, նկարներ և տեսանյութեր դնել։ Կարող ես տեքստը գրել կարճ և հղումով տանել ավելի երկար տեքստին։   

Ուսումնական ճամփորդություններ  

Մեր կրթահամալիրում բոլոր սովորողները առաջին դասարանից գնում են ճամփորդության։   

Արդեն երեք տարի է մենք դասարանով գնում ենք ճամփորդության։ Ամենահետաքրքիր ճամփորդությունը եղել է դեպի Ծաղկեվանքը, որտեղ ես գտա շատ թանկ ու հին մի գտածո՝ արծաթագույն գդալ։   

Ինձ հետաքրքիր էր նաև ճամփորդությունը Բուսաբանական այգի, ես շատ բան գիտեի այգու մասին, քանի որ իմ պապիկի հետ հաճախ ենք գնում։ 

Իմ ճամփորդությունները 

Ամեն մի ճամփորդությունը ինձ ամեն մի բանով դուր եկավ, որովհետև ամեն մեկը մեկին նման չէր։ 

Դրանք բոլորը շատ զվարճալի էին։ Մենք շատ տեղեր ենք ճամփորդել, օրինակ Ծաղկեվանք, որտեղ ըստ լեգենդի մի աղջիկ, որին բոլորը ուզում էին ամուսնացնել, իսկ նա ինքն իրեն ձորից գցեց։ Կամ էլ Արա լեռը, որը պառկած թագավոր է։ Ու այդ լեռան ամենաբարձր հատվածը այդ թագավորի քիթն է։ 

Իմ նպատակը 

Այս տարվա իմ  նպատակը կարատեի կանաչ գոտի ստանալն է։ Ես պետք է շատ պարապեմ, որպեսզի վաստակեմ այն։ Ես թղթի վրա գրել եմ իմ նպատակները և գիտեմ, որ հասնելու եմ իմ նպատակներին։   

Ես գիտեմ, որ խոսքը տիեզերական ուժ ունի։ Եթե շատ երազես, նպատակներ մտածես, անպայման կիրականանա։   

Ամեն մի մարդ պետք է ունենա իր նպատակը, իսկ եթե մարդն  իր նպատակնեը չունենա , երբեք հաջողության չի հասնի։   

 Իմ կյանքի երազանքը ՝ դառնալ լավ ծրագրավորող և սարքել տարբեր ծրագրեր։  

Իմ ամենասիրելի նկարը 

<<Point>> ծրագրով 

Առաջարկում եմ կարդալ 

Ես առաջարկում եմ կարդալ տարբեր գրքեր բնություան, կենդանիների, տիեզերքի մասին,  իմ ամենասիրելի գիրքը «Աշխարհի ռեկորդների մասին» գիրքն է։ 

Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այդ գիրքը։ 

«Օ՜ գրքերի աշխարհը տիեզերքի է անեզր»

Իմ բարեմաղթանքը իմ բլոգի ընթերցողներին 

Սիրելի ընթերցողներ, 

Մաղթում եմ ձեզ հետաքրքիր ժամանց իմ բլոգը ընթերցելիս։ 

Երգ երաժշտություն 

Ես շատ սիրում եմ երգել ու պարել։ Իմ ամենասիրելի երգը  « Լանջի հողին հեպ հոպ», իսկ իմ ամենասիրելի պարը «Կառնո Քոչարին» է։ Իմ ամենասիրելի երաժիշտը Կոմիտասն է։ 

Շախմատ սեղանի խաղեր 

Շախմատի և սեղանի խաղերի ժամերը շատ հետաքրքիր էին անցնում։ 

Մենք ամեն անգամ նոր հետաքրքի խաղեր էինք տանում դպրոց ու մի ընկերների հետ շատ զվարճալի ժամանակ անցկացնում։ 

Ամենամսյա ֆլեշմոբներ 

Ես ֆլեշմոբները շատ չեմ սիրում, որովհետև դրանք լրացնելը շատ ժամանակ է տանում։ 

Բայց ինձ դուր է գալիս ֆլեշմոբները լուծել մայրիկիս ու հայրիկիս հետ։ 

Ու այս տարի ես ոչմի ֆլեշմոբ բաց չեմ թողել։  

Отчёт по русскому языку 

Меня зовут Арам Габриелян, мне 8 лет. 

Я учусь в <<Мхитар Себастаци>> школе, в 3.2 классе.  

 У меня большая семья. 

У меня три брата, одна сестра и две бабушки и два дедушки. 

Я в этом учебном году  

Я в этом году Я читал много рассказов и ещё мы заканчиваем наши рабочие тетради. 

Например, мы почитали «Как мы с папой играли в «слова»» , «Как кого зовут » , «Сказка про Воробья Воробеича и Ерша Ершовича» , «Четыре карандаша» , «Однажды весной…» . 

Мне больше всего понравился текст «Четыре карандаша» , потому что я очень люблю рисовать, а этот рассказ про рисование. 

В этом году мы сделали один проект, этот проект был “Муха-Цокотуха”, я в этом проекте играл роль комара. 

Мы этот проект делали по сказке “Муха-Цокотуха”. 

Мне очень понравился этот проект потому что меня за мою роль очень хвалили родители. 

Я бы хотел в следуйшем году сделать проект Тараканише, потому что мне в детстве нравился этот мультфильм. 

English Report

My name is Aram.

I am 8.

I am a school boy.

I like English lessons because my teacher is kind and nice.

I cannot speak English very well, but I can count from 0 to hundred, I can tell about my family and my house. I can speak in Present Simple and Present Continuous. I can tell about my favourite food. I can say sentences in negative form. I can ask questions in English.

Next year I want to learn to speak English very well.

Skip to toolbar