Մաթեմ, սեպտեմբեր 11

1.Համեմատի՛ր:

> , < , =

1257 > 1227

1640 >1564

1570 <1679

1542 <1710

891 >889

356 =356

2..Պատմի՛ր 128 թվի մասին:

1. Թիվը գրի՛ր տառերով. հարյուր քսան և ութ

2. Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով 100+20+8

3. Հարևան թվերն են 127, 129

4. Հաջորդող թիվն է 129

5. Նախորդող թիվն է 127

6. Մեծացրո՛ւ 10-ով, 100-ով, 1000–ով. 138, 228, 1128,

3. Հաշվի՛ր:

4 4 6
+4 4 3
———
889

5 7 8
– 3 5 3
———-
225

3 8 3 – 1 2 1 = 262
9 3 8 – 4 1 3 = 525

4.Գուշակի՛ր ժամը: 10:10

Ա. Ժամը քանի՞սն է:

Բ. Ժամը քանի՞սը կլինի երեք ժամ հետո: 13:10

Գ. Ժամը քանի՞սը կլինի 1 ժամ հետո: 11:10

Դ. Ժամը քանի՞սը կլինի 10 րոպե հետո հետո: 10:20

Ե. Ժամը քանի՞սը կլինի 5 րոպե հետո: 10:15

Զ. Ժամը քանի՞սը կլինի 1 ժամ 10 րոպե հետո: 11:20

Է. Ժամը քանի՞սն էր 1 ժամ առաջ: 9:10

Ը. Ժամը քանի՞սն էր 2 ժամ առաջ: 8:10

Թ. Ժամը քանի՞սն էր 5 րոպե առաջ: 10:05

Ժ. Ժամը քանի՞սն էր 10 րոպե առաջ: 10:00

Տնային աշխատանք 1

Ագահի վերջը __________________

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին, հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը՝ չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում: Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում : Աղջիկն իրեն շատ

միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամ աղջկան ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքր ջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավ գեղեցիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն և ասաց. -Տեսեք, թե ես ի՜նչ գեղեցիկ եմ: Քույրերը հարցրեցին,թե այդ ինչպե՞ս եղավ: Եվ փոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերը արագ վազեցին դեպի գետը, երբ հասան ագահի պես սկսեցին խմել այդ ջրից, որ ավելի գեղեցկանան: Խմելուց հետո իրենցից գոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իր գեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղ վհուկների: Ահա դա էլ եղավ նրանց ագահության համար մեծ պատիժը:

Read more

Իմ ամառը

Այս ամառը շատ լավ անցավ։ Մենք ընտանիքով շատ ճանապարհորդել ենք։ Եղել ենք Սևանում, Չինչինում և Ջերմուկում։ Չինչինում հավաքել ենք մոշ, որը շատ համով էր։ Եվ շատ հավես անցավ իմ եղբայր Վահեի ծննդյան օրը։ Մենք նրա ընկերների հետ ամբողջ օրը խաղացինք մեծ խաղահրապարակում։

Սևանում
Հայրավանքում
Չինչինի մոշը, ես ու Վահեն
Ինչ է լինում համով մոշից հետո
խաղահրապարակում
Ջերմուկի ջրվեժը և իմ ընտանիքը

Իմ կարդացած գիրքը

Ես մի գիրք եմ կարդացել, որի անունը «Ախ, ինչ գեղեցիկ է Պանաման» է։ Այս գիքը շատ հավես էր։ Այս գրքում կային փոքրիկ արջ և փոքրիկ վագր։ Նրանք փնտրում էին Պանաման, բայց վերջում հասկացան, որ ամենագեղեցիկ տեղը իրենց տունն է։

Skip to toolbar