Իմ սիրած կենդանին

Իմ սիրած կենդանին ոզնին է, որովետև նա շատ գեղեցիկ է և փամփլիկ։ Չնայած ոզնին շատ փամփլիկ է, բայց նաև ջղայն։ Նա ամենակեր է ու կարող է վնասել։

Հայտնի է ոզնիների 20 տեսակ։ Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակափոր և մեծականջ ոզնիներ։

Հիմնականում ապրում են անտառներում, այգիներում, թփուտներում և գետերի ափերին։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (օրինակ՝ օձերով)։ Օգտակար են, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատներին։

Ծաղկեվանք, գդալ և կանաչ խնձոր

Շաբաթ օրը մենք գնացինք Ծաղկեվանք իմ դասարանով։ Ծաղկեվանքում մենք գնացինք մի մատուռ։

Ծաղկեվանքի սարը


Մինչ այդ ես մի փոքր գտածո գտա, այդ գտածոն մի գդալ էր։

Տեսարանը վերևից
իմ գտածոն

ՈՒ ես մտածում եմ, որ այդ գդալը Միջնադարից է։

Ես մի քիչ տխրեցի, որովհետև մրսեցի ու հիվանդացա, դրա պատճառով բաց թողեցի լողի դասը։

Իմ ընկեր Ալբերտը

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Մենք նկարեցինք, երգեցինք, խաղացինք ու կերանք համով խնձորներ։

Ես ուզում եմ իմանալ իմ գդալի մասին ավելի շատ։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 22․09

Ա)Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

2կգ

Բ)Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

10

Գ)Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

3

Դ)Մերիի հայրն ունի 5 աղջիկ. 1. Աննա, 2. Անի, 3.Լուսինե, 4.Մարի: Ի՞ նչ է 5-րդ աղջկա անունը:

Մերի

Ծաղկեվանք

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա,Արագածոտնի մարզում։Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի,հատկապես տեսողության համար։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ըստ լեգենդի Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությունը և ուզում է փախցնել նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Մաթեմատիկա 17.09.21

1.Գրի՛ր տրված թվից 5–ով մեծ և 5-ով փոքր թվերը:

518; 523; 528…

555; 560; 565

354; 359 ;364

964;. 959;954

137; 142 ;147

630…; 635; 640…

2. Համեմատի՛ր <; >; =

80սմ 5մմ >70սմ 6մմ

35կգ 500գ >32կգ 600գ

27դմ 6սմ >25դմ 8սմ

54մ 60սմ <54մ 90սմ

5կգ 600գ >4կգ 800գ

3.Թվերը գրի՛ր թվանշաններով:

հինգ հարյուր քսանյոթ-527

վեց հարյուր երեսունվեց-636

ինը հարյուր իննսունութ -998

ութ հարյուր վաթսունվեց-866

հազար-1000

4.Հաշվի՛ր գումարը.

264 + 150 + 50 =464

816+ 19 + 24 =859

84 + 324 + 55 =379+84=463

45 + 482 + 55 =582

16 + 245 + 24=285

Լուծի՛ր խնդիրները.

5. Պարկում կար 94 ընկույզ: Սայենը վերցրեց 34 ընկույզ, իսկ Արեգն ավելացրեց 18 ընկեւյզ: Քանի՞ ընկույզ եղավ պարկում:

Լուծում 94-34=60

60+18=78

Պատ.՝ 78

Հայկն ուզում է ներկել իրենց տան դռներն ու պահարանները: 1 պատուհան ներկելու համար անհրաժեշտ է 5 լ ներկ, իսկ 1 դուռ ներկելու համար՝ 8 լ:

Ա) Որքա՞ն ներկ է անհրաժեշտ Հայկին, որպեսզի կարողանա ներկել 7 պատուհան և 6 դուռ :

7×5=35, 6×8=48

Բ) Կբավականացնի՞ արդյոք 83 լ ներկը 7 պատուհան և 6 դուռ ներկելու համար:

35+48=83, այո

Skip to toolbar