Մայրենի 01․19․2022

Մեծ գյուտարարը 

Ջաննի Ռոդարի 

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. 
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: 
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: 
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց. 
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: 
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: 
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. 
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ: 
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց: 
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին: 
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ: 
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ: 
Նա միայն մի բան չկարողացավ գտնել՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: 
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել:  

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը: 

Լուսին գնալու մի մեքենա հորինեց, մի գնացք  ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ ու կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում։ 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա: 

      Ես կուզեի տելեպորտ սարքել, որպեսզի արագ հասնեմ դպրոց ։ 

  1. Երազանքիդ մասին պատմի՛ր: 

               Ես երազում եմ շինարար դառնալ, որպեսզի նմանվեմ իմ պապիկներ ու կառուցեմ ամեն ինչ բոլորի համար։  

  1. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:  
     
    մեծ , երկար, հազարավոր, հետաքրքիր 
  1. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ): 

Գիտնական – խելացի գիտնական  

գյուտարար – երիտասարդ գյուտարար 

կոշիկ  – ամուր կոշիկ 

Նավ – հզոր նավ 

Մեքենա – սրընթաց մեքենա 

Գնացք – երկար գնացք 

Ջրաներկ – կպչուն ջրաներկ 

Ծով – անծայրածիր ծով 

Գիրք – նկարազարդ գիրք 

Օրվա ամփոփում 01․17․2022․

Այսօր մենք գնացել ենք լողի։ Ես շատ էի կարոտել լողի դասերը։ Ափսոս, որ ջուրը լողավազանում շատ սառն էր։ Բայց մենք հավեսով ցատկում էինք ջուրը։ 

Այսօր մենք նաև գնացինք անգլերենի դասին, որպեսզի փոքրիկներին անգլերեն սովորեցնենք։ 

Հետո մենք պատրաստեցինք թել տիկնիկներ։ Այս տիկնիկները իրենց տիրոջը պաշտպանում էին չար ոգիներից։  

Հետո մենք քննարկեցինք  «Քեռի Ֆեոդր» գիրքը։ Մենք կարդացինք  17-րդ գլուխը և քննարկեցինք։   

Իսկ երկարօրյային պատրաստեցինք համեղ կեքսիկներ դդմից։

Ու ես կերա երկու կտոր։  

Дядя Фёдор,пёс и кот.

Почему мальчика называльи дядя Фёдор?

Потому что он был очень самостоятельный.

Что сказал кот дяде Фёдору?

Что колбасу надо класть на язык.

Почему кот умел говорить?

Птому что он жил у професора который изучал языки животных.

Հաշվետվություն

Մայրենի 

 Ես շատ եմ սիրում մայրենի առարկան: Ինձ ամենաշատը դուր եկավ «Քեռի Ֆեոդոր» cxzx

գիրքը։ 

Խորհուրրդ եմ տալիս կարդալ այդ գիրքը։ 

Այդ գիրքը շատ հավես է և ուրախ։ 

ԵՎ  մենք մայրենիի դասին խաղում ենք բառախաղեր, մտապահում  ենք հանելուկներ։ 

Մենք աշխատում ենք Paint ծրագրով։ Այդ ծրագրով կարելի է նկարել հետաքրքիր և գույնզգույն նկարներ։ 

 Մաթեմատիկա 

Ինձ դուր է գալիս մաթեմատիկան։ 

 Մենք մաթեմատիկային խաղում ենք տարբեր խաղեր, օրինակ սուդոկու, և լուծում ենք տարբեր խնդիրներ։ Գրաֆիկական խաղերի միջոցով լուծում ենք հետաքրքիր խնդիրներ և լաբիրինթոսներ։ 

Մարմնամարզություն 

Մարմնամարզությունը իմ ամենա սիրած առարկան է։ ԵՎ մենք երեկ գնացել էինք  

մարմնամարզության էստաֆետայի Մայր  դպրոցում։  

Էստաֆետան անցավ 1 ժամ, մենք շատ լավ մարզվեցինք և խաղացինք տարբեր խաղեր։ 

Մարմնամարզությունն այնքան է ինձ դուր գալիս, որ իմ ընտրությունը հենց մարմնամարզությունն է։ 

 Ես և շրջակա աշխարհ 

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի ընթացքում մենք գնում ենք ագարակ և անում ենք բնագիտական փորձեր։ 

Խնամում ենք բույսեր, խնամում ենք ագարակի կենդանիներին և այլն։ Մենք նաև լավաշ ենք թխում ագարակի թոնրում։ 

Երգ ու պար 

Ես այդքան էլ չեմ սիրում երգ ու պարի դասերը, բայց սիրում եմ ազատ երգել ու պարել։ 

Ու ես սիրում եմ Կարնո քոչարի։ Այդ պարը ինձ դուր է գալիս,Ես  որովհետև երաժշտությունը շատ լավն է։ 

Ես բլոգավար եմ  
 

Իրական բլոգավարը պետք է լինի կիրթ, արագ գրող և կարողանա վարել հետաքրքիր բլոգ։ Ես բլոգում նյութեր սիրում եմ գրել, բայց հենց գրելը շատ դժվար է։ Ամեն անգամ ես նայում եմ, որ Ռաֆայելը ավելի շատ նյութեր ունի բլոգում, քան ես։ Ու փորձում եմ հասնել նրան։  
 
Բլոգը տալիս է շատ հնարավորություններ, օրինակ դու կարող ես տեքստեր գրել, նկարներ և տեսանյութեր դնել։ Կարող ես տեքստը գրել կարճ և հղումով տանել ավելի երկար տեքստին։  

Ուսումնական ճամփորդություններ 

Մեր կրթահամալիրում բոլոր սովորողները առաջին դասարանից գնում են ճամփորդության։  

Արդեն երեք տարի մենք դասարանով գնում ենք ճամփորդության։ Ամենահետաքրքիր ճամփորդությունը եղել է Ծաղկեվանքը, որտեղ ես գտա շատ թանկ ու հին մի գտածո՝ արծաթագույն գդալ։  

 
Ինձ հետաքրքիր էր նաև ճամփորդությունը Բուսաբանական այգի, ես այնտեղ շատ բան գիտեի այգու մասին, քանի որ իմ պապիկի հետ հաճախ ենք գնում։

Отчёт  по русскому языку

Мне нравится русский язык. На уроках русского языка мы решаем разные кроссворды и много читаем.

Мне особенно понравился рассказ про Дядю Фёдора, который мы обсуждаем в классе.

Мне очень легко даётся русский язык, потому что я с детства разговариваю с бабушкой и дедушкой на русском языке.

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ շատ հավես անցավ։ Մենք ամփոփեցինք մեր «Ուսումնական ձմեռ» նախագիծը։

Մենք գնացինք մարզական ստուգատեսի, իսկ հետո գնացինք փոքրիկներին PowerPoint ծրագրով աշխատել սովորեցնելու։ Հետո փոքրիկներին սովորեցրեցինք «Կարնո քոչարի» և «Բուլուլ» պարերը։

Ի՞նչ է Ամանորը. պատում Ամանորյա հրաշքի մասին 

Ամանորը աշխարհի ամենաուրախ տոնն է, քանի որ Ամանորը Քրիստոսի ծնունդն է։
Ամանորը հրաշալի տոն է բոլոր մարդկանց համար, որովհետև նրանք բոլորը հավատում են, որ Ամանորին կարող է ձյուն գալ, ու հրաշք կլինի։

Ես հավատում եմ, որ Ամանորին կարող է հրաշք տեղի ունենալ ու միշտ Ամանորի գիշերը սպասում եմ այդ հրաշքին։

Ամեն տարի կախարդական մի բան է տեղի ունենում մեր տոնածառի մոտ։ Գիշերը ժամ 12-ին Ձմեռ Պապիկը առանց մեր նկատելու բերում է մեր նվերները։ Ամեն անգամ ես և իմ եղբայրը ուշ ենք քնում, որ տեսնենք Ձմեռ Պապիկին, բայց ոչ մի անգամ նրան չենք տեսնում, նա հասցնում է մեր նվերները դնել տոնածառի տակ ու գնալ։

Ամանորը իմ ընտանիքում․ հարցազրույց մայրիկիս հետ

  • Ինչպիսի՞ն է տոնական խոհանոցը քո  ընտանիքում, ի՞նչ հայկական ուտեստներ եք պատրաստում
    – Մեր ընտանիքում Ամանորը շատ սիրված է։ Բայց մենք սիրում ենք ոչ թե ճոխ սեղանները, այլ միասին անցկացրած ժամանակը։ Մեր տոնական խոհանոցը շատ համեստ է։ Մենք պատրաստում ենք հայկական խաղողի թփով տոլման, ընկույզով փախլավան և նրբաբլիթներ։ Տատիկը չրեր և քաղցր շարոց է պատրաստում։
  • Ինչպե՞ս եք  նշում Ամանորն ընտանիքում.
    – Ամանորը մենք ընտանիքում նշում ենք մեծ ուրախությամբ, միասին պատրաստում ենք տոնական սեղան, զարդարում ենք տոնածառը, ուրախ ֆիլմեր ենք դիտում և անպայման հյուր ենք դնում մեր սիրելի տատիկ-պապիկներին և ընկերներին։ Ամեն տարի սպասում ենք, թե երբ է գալու կեսգիշերը, որպեսզի մեզ այցելի Ձմեռ Պապիկը։

Ռոդարիական ընթերցումներ

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը
բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է
պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի
հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի
շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես
կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք
տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են
աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով,
աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան:
Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք
տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

-Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու
մանրադիտակներով, աստղացույցներով:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
    գանգատվում – բողոքում
    տրտնջալ – դժգոհել
  2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:
    Դաս անելուց
  3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:
    Իմ մայրիկը։
  4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:
    Մենք տեսել ենք տունը, մեքենաները, փողոցները, դպրոցը, դաս, դասատուներին, ընկերներին, համեղ ճաշերը ու համակարգիչը։

Մաթեմատիկա 12․01․2022

1.Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում «Մխիթար Սեբաստացի
կրթահամալիր գրելու համար: 14

  1. Կարդա՛ թվերը և շարունակի՛ր ըստ օրինակի:
    1000 – հազար
    2000 – երկու հազար
    3000- երեք հազար
    4000 – չորս հազար
    5000- հինգ հազար
    6000 – վեց հազար
    7000- յոթ հազար
    8000 – ութ հազար
    9000 – ինը հազար

    3.Լուծի՛ր խնդիրները։
    Ա․Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում ձմռան երեք ամիսների
    անունները գրելու համար։ 13
    Բ․Քանի՞ ընդհանուր տառ ունեն ձմռան երեք ամիսների անունները։ 22
    Գ․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։ 13
    Դ․Քանի՞ անգամ ենք գրում 0 թվանշանը 1-100 թվերը գրելու համար։11

3 x 1 = 3
3 x 10 =30
3 x 100 = 300
3 x 1000= 3000
7 x 10 = 70
9 x 100 =900
4 x 100 = 400
6 x 10 =60
8 x 100 =800

  1. Էլինան 6 մատիտի և 2 քանոնի համար վճարեց 900 դրամ :
    Ինչքա՞ն արժե 1 մատիտը, եթե 1 քանոնն արժե 150 դրամ ։
    Լուծում
    150 x 2 = 300
    900 – 300 = 600
    600 : 6 = 100
    Պատ․՝100 դր
Skip to toolbar