ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որ հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը։

Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։

  1. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որ հողին հաղորդում է մուգ գույն:

  1. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը

  1. Ի՞նչ են պարարտանյութերը:

Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

  1. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Մայրենի 4.28.2024

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

            Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

            Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: –             Ճանապարհորդը շատ ինչպիսինե՞ր էր:

            Մեր տունը արևոտ է: –        Մեր տունը ինչպիսի՞ն է:

            Առավոտյան թռչնակը նորից երգեց: –         Առավոտյան թռչնակը նորից ի՞նչ արեց:

            Երեխաների սենյակն ընդարձակ էր: – Երեխաների սենյակն ինպիսի՞ն էր:
            Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: – Վարագույրի հետևում թաքնվածը ո՞վ էր:
            Հեռուներից եկած առաջին արագիլը սա է: – Հեռուներից եկած առաջին արագիլը որն է:

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը ծաղկում է:
            Ես մարդ եմ:
            Մտնողը մարդ է:
            Կաթիլը կաթիլ է է:
            Ընկերս խելացի  է:
            Եղանակը լավն  է:
            Իմ ծննդավայրը Երևանն է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր  է:
            Անձրևը հորդ է :
            Դուք գեղեցիկ եք :
            Նա բարի  է:
            Կինը երիտասարդ  է:
            Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:


Տերևը թեթև է:
Ես անուշադիր եմ:
Մեր բակը մեծ է:
Ջրի թագավորությունը մեծ է:
Արևը հսկա կլոր է:
Այս տարին նահանջ տարի է:

Հայաստան

Հայրենիքս անկախ

Անվերջ ու անվախ

Յուրահատուկ պատմություն ունի

Անվերջ ու անմահ հերոսներ ունի

Ստեր չի հանդուրժել երբեք

Տառապանք չունի

Անվերջ ու հատուկ մշակույթ ունի

Նա միշտ ուներ ամենինչ

Դասընթաց 1

Բվերի մասին

Մանկությունից մենք շատ բան գիտենք բուերի մասին: Սա հենց այն թռչունն է, որը իմաստության խորհրդանիշն է: Բուները նազելի են ու գեղեցիկ: Բուերի մասին հետաքրքիր փաստեր պատմվում են բուսաբանության դասերին, բայց սա դեռ ամենը չէ, որ մեծահասակը պետք է իմանա այս գիշերային թռչնի մասին:

1. Բուերի ոչ բոլոր տեսակները որսում են միայն գիշերը, ոմանք վարում են ցերեկային ապրելակերպ:

2. Նորածին բուի ճտերը ծնվում են կույր և սպիտակ ներքևով:

3. Բուերի մասին բոլոր փաստերից հետաքրքիր է, որ գրեթե ոչ ոք երբեք չի տեսել այդ թռչուններին, բայց լսել է միայն նրանց ձայները:

4. Բուները գաղտնի թռչուններ են:

5. Բուն համարվում է բնական գիշատիչ: Այս թռչունը սնվում է ինչպես ամենափոքր արարածներով, այնպես էլ ամենամեծ կենդանիներով:

6. Աշխարհում բուերի տեսակներ կան, որոնք սնվում են միայն թռչուններով:

7. Բուներն ունեն արտասովոր պարանոցի կառուցվածք, ուստի նրանք կարող են գլուխը շրջել 270 աստիճանով:

8. Կյանքում այս թռչունները գրեթե լուռ թռչում են:

9. Արտաքին ականջի տարրը լավ զարգացած է այս թռչունների մեջ:

10. Բուներն իրենց կյանքի ընթացքում ամուր ընտանիք են ստեղծում և ունեն միայն մեկ զուգընկեր:

The lump of gold

Paul was a very rich man, but he never spent any of his
money. He was scared that someone would steal it. He
pretended to be poor and wore dirty old clothes. People
laughed at him, but he didn’t care. He only cared about his
money.
One day, he bought a big lump of gold. He hid it in a hole by a tree. Every night, he went
to the hole to look at his treasure. He sat and he looked. ‘No one will ever find my gold!’
he said.
But one night, a thief saw Paul looking at his gold. And when Paul went home, the thief
picked up the lump of gold, slipped it into his bag and ran away!
The next day, Paul went to look at his gold, but it wasn’t there. It had disappeared! Paul
cried and cried! He cried so loud that a wise old man heard him. He came to help. Paul
told him the sad tale of the stolen lump of gold. ‘Don’t worry,’ he said. ‘Get a big stone
and put it in the hole by the tree.’
‘What?’ said Paul. ‘Why?’
‘What did you do with your lump of gold?’
‘I sat and looked at it every day,’ said Paul.
‘Exactly,’ said the wise old man. ‘You can do exactly the same with a stone.’
Paul listened, thought for a moment and then said, ‘Yes, you’re right. I’ve been very silly.
I don’t need a lump of gold to be happy!’

treasure – գանձ

thief – գող

wise – իմաստուն

heard – լսվեց

Exactly – Հենց ճիշտ

cared – հոգատար

Բառային աշխատանք <> գրքից․

Բառ, բառիմաստ, ուղղագրություն, ուղղախոսություն։

  1. Բառաշարքից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշների 5 զույգ:

    ժիր – աշխույժ
    ծարավ – պապակ
    Քամի- փոթորիկ
    հանդերձ – համազգեստ
    կապույտ – մով
    , , վայրի, , գոհ, կապույտ, տղա, , բախտ,
    , կատար, , , ծաղիկ,, ,
    պարկ, սոխակ, անուրախ, :
  2. ­Դո՛ւրս գրիր փակագծում գրված բառի 4 հոմանիշ:
    ա) գլուխ, աչք, մարզ, վարս, կես, հեր, գես, սանրվածք, ծամ, մաշկ
    (մազ),
    մազ – վարս
    մազ – հեր
    մազ – ծամ
    մազ – գես

  3. բ) դեղնավուն, բիլ, մանուշակ, կտոր, երկնագույն, լաջվարդ, լուսնյակ, մով, արմատ, ամպագույն (կապույտ),

    կապույտ – մով
    կապույտ – երկնագույն
    կապույտ – բիլ
    կապույտ – լաջվարդ

    գ) սարսափ, ցնցում, տենդ, ահ, փախուստ, ախուվախ, զարհուրանք,
    սարսռալ, երկյուղ, վախկոտ (վախ):


    Երկյուղ, սարսափ, զարհուրանք, ահ:
  4. Գտի՛ր տրված բառերի հոմանիշը:
    ա) հուր, բոց, հրդեհ-կրակ
    բ) երեկո, արևամուտ, մթնշաղ-իրիկուն
    գ) մտորել, խորհել, կշռադատել-մտածել

Ընդգծի՛ր այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայն հնչյունով:
Բնօրրան
, ելևէջ, էջանշան, եղնիկ, թախծօրոր, էժանագին, ոզնի,
երամ, գետեզր, խավիար, ողկույզ:

  1. Ընդգծի՛ր տրված բառերի երկհնչյունները:

    Բամբակյա, բայց, գոյ, եզակի, երեկոյան, կահույք, կայմ, ակապույտ, այդքան,
    քնքշաբույր:
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ է կամ ե:
  3. Պարղէանակ, վայրեջք, չեմ ուզում, որևէ, չէի գտել, անմիջապես վազեց, երբևիցե, հնեաբան, էլեկտրակայան, տեսաէկրան, իսկույնևեթ, ծովեզր, ամենաէժան:
  4. Գրի՛ր հատուկ անուններ (մարդկանց անուններ, ազգանուններ,
    մայրցամաքների, -Երևան
    քաղաքների, – Երևան
    գետերի, – Եղեգիս
    ծովերի,
    լճերի անուններ – Երևանյան

  5. և այլն), որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:
  6. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
    Աղոթատուն – աղոթարան
  7. անուրջ, – երաջ
  8. գույն – երանգ
  9. , վախ, – Երկյուղ
  10. բախտավոր, – Բարեբախտ
  11. յասաման, – եղևնի
  12. ուժ, – Զորություն
  13. ապերախտ, – Երախտամոռ
  14. դրախտ, -ադին
  15. օտարական – օտար
  16. Լրացրո՛ւ բաց թողնված տառը: Թրչվել, խեճալի, որևե, բարդիկ, խեղ_վել
  17. Կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան բառը: Մեղրի պես քաղցր, պողպատի պես մաքուր, աղավնու պես սիրուն, ջրի պես ճերմակ, եղնիկի պես կոտոշավոր, մոր նման բարի, հայրենիքի նման հարազատ, ամառվա մրգերի նման համեղ:
  18. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո: Ականջօղ, ամանօրյա, օրճրոց, երկարօրյա, արևազօծ, բնորրան, արջաօրս, կիրակնորյա, ովքեր, հատրյակ, չգնել, միջրե, չգևորել, դանավ, անօթևան:
  19. ­Հետևյալ արմատներով բառե՛ր կազմիր այնպես, որ մի դեպքում
    նրանք լինեն առաջին բաղադրիչ, մյուս դեպքում՝ երկրորդ: Արտասանի՛ր այդ բառերը և բացատրի՛ր կազմությունը՝ ոսկի, որդ, որմ,
    օր, օղակ, օձ:
    Նմուշ՝ ոճ-ոճաբան-նրբաոճ:
  20. ա) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
    Քնքշորեն, սևորակ, միօրինակ, մեղմորեն, ընդօրինակելով, ոսկեզօծեց, նրբորեն, տրտոմրոր

Բակտերիաներ և սնկեր

Опубликовано 10 апреля, 2020

Pleurotus_ostreatus(fs-03)
microbiology-testing-labs-500x500

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Բակտերիա – միաբջիջ, սնկեր – բազմաբջիջ։
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

     Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

    Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ
    Արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: 
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ 


    Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  5. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Ուտելի սնկեր
    սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

    Թույնավոր սնկեր
    Ճանճասպան, կոճղասունկ, գարշասունկ
  6. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
    Ձեռքերը լվանալ, պատվաստում, խուսափում հիվանդների հետ շփումից։
     դիֆթերիան, փայտացումը,  խոլերա, որովայնային տիֆ։
  7. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Որ բակտերիաները չմնան բերանում և չփչացնեն ատամները։

Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:4

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Skip to toolbar