Աշուն գիշեր

Կարդա՛ բանաստեղծությունը
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:
Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում:
Պատճենի՛ր այստեղ…

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,


Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և
մուտքագրի՛ր:

Ձյունիկ լուսի՛ն,
ծովի ուսին,
խա՛ղ արա, խա՛ղ,
շա՛ղ արա։

Հովի՛կ, խաղա՛,
Ծովի՛կ, խաղա՛,
Լուսնի բոցը
Շաղ արա՛։


Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:


Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շաղալեն – բարակ մաղելով
հողմ – ուժեղ քամի
հերկել – հողը վարել
երան – թեթև քամի


Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր
նրան:

Այս լուսինը ձյան նման սպիտակ է։

Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային
ռիթմով / ընթերցել :


Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:
Ձյունիկ
Դեղին-կարմիր


Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները
ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:

Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով
աշնանային նախադասություններ կազմի՛ր

Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը
քեզ հուշեց:

Գիշերը, քանի որ երկնքում լուսին է։

Տնային առաջադրանք

Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:


https://on.soundcloud.com/8ZrrP


Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ
շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր
ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:

Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր :
/Հանրագիտարանից կամ այլ
աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ
հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում։

Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:
Կլոր, դեղին,
Գիշերվա պանիր։

Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :
Կարող ես այսպես սկսել….
-Ա՛յ, լուսին, ինչո՞ւ ես դու այդքան քիչ լույս տալիս գիշերը։
– Ա՛յ, լուսին, լուսին, ինչո՞ւ ես դու նման պանրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar