Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում

Երբ ես առաջին անգամ մտա կրթահամալիր, ինձ սկզբում շատ դուր եկավ իմ մանկապարտեզը և իմ սիրելի ուսուցչուհին՝ ընկեր Արևը։ Նա շատ բարի էր ու շատ հոգատար։

Իսկ երբ ես տեղափոխվեցի առաջին դասարան, իմ ուսոցչունին ընկեր Քրիստինեն էր։ Նա ամենաբարի ուսուցչուհին էր, որովհետև մեզ հետ շատ ու շատ հավես նախագծեր էր անում, օրինակ Անխելք մարդը ներկայացումը ոտքերով։ Դա անակնկալ էր մեր մայրիների համար, ու նրանց շատ դուր եկավ։

Ընկեր Քրիստինեն իմ ուսուցչուհին էր երեք տարի ու այդ ընթացքում մենք իրար ծանոթացանք, ընկերացանք ու հրաշալի շփվեցինք։

Հիմա արդեն ես շատ ուսուցիչներ ունեմ, բոլորին էլ շատ սիրում եմ, հատկապես ընկեր Էլինային, նա իմ ռուսերենի ուսուցչուհին է, ու նա շատ-շատ բարի է։

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այստեղ ես կարող եմ զբաղվել հետաքրքիր բաներով, օրինակ հեծանվավարություն, ագարակի աշխատանք, շների խնամք, մասնակցում եմ համակարգչային խաղերի ստեղծման դասերին։ Մեր դպրոցում կան շատ հետաքրքիր խմբակներ ու կարող ես զբաղվել շատ տարբեր աշխատանքներով՝ ոսկերչություն, փայտագործություն, քանդակագործություն, նկարչություն, բնագիտություն, հայրենագիտություն, երգ, մաթեմատիկա։

Ես ուրիշ երեխաների խորհուրդ կտայի գալ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որպեսզի նրանք մեծանան ուրախ ոգով և բարի։

Ինչու եմ ես սեբաստացի։


Որպեսզի ես հասկանամ, թե ինչո՞ւ եմ ես սեբաստացի, որոշեցի հարցեր տալ իմ մայրիկին։

– Մայրի՛կ, ինչո՞ւ եմ ես սեբաստացի։

– Ես և հայրիկը երկար ենք փնտրել, թե ի՞նչ դպրոց պետք է այցելեք դու և քո եղբայրը։ Երևանում շատ լավ դպրոցներ կան, բայց մեր ընտրությունը կանգ առավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վրա, որովհետև այստեղ դասական կրթությունից բացի դուք հնարավորություն կունենայիք սովորել նաև այլ հմտություններ ու ստանալ այլ արժեքավոր գիտելիքներ։
Այստեղ դուք հնարավորություն ունեք ծանոթանալ Հայաստան աշխարհին իր բոլոր հմայքներով, սիրել և սովորել հայկական ազգային երգն ու պարը, ճամփորդել ողջ Հայաստանի տարածքով, ճանաչել հայկական ավանդույթներն ու սովորությունները, շփվել բարի և հոգատար ուսուցիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar