Մայրենի 3.4.2024

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը։ (բանավոր)

  1. Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
  2. Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
  3. Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
  4. Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ    հանդիպող տեսակներից է:
  5. Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս  աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

    Նշված բառերը ցույց են տալիս ածականի համեմատության աստիճանները։
  6. Սխալները գտի՛ր և ուղղի՛ր (քանի ձևով հնարավոր է):

Օրինակ՝
Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել: – Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել:Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:

  1. Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

Առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

2. Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:

Թիվ  համար տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:

3. Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ   արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, քառասունիններորդ   արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

4. Հինգերորդ համարի նկարն ուշադրությանս գրավեց:

Հինգերորդ  նկարն ուշադրությանս գրավեց:

5. Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է:

Բակում  համար ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն     է:

Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ  իններորդն է:

6. Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը:

Այդ ուղևորին բաժին ընկավ համար ութերորդ համարի նավախցիկը:

Հիշի՛ր

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են —րորդ ( —երորդ) ածանցով:

242. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա:
Եթե այդտեղ սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա:
Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»:
Տաք ամռանն այնտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ:
Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ:
Այդպես սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար:
Բայց չղջիկներն այնտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին:  
Ձմռանը նրանք չվում են այնտեղ որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև  գարուն:

Հիշի՛ր

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar