Իմ մեկ օրը

Իմ օրը սկսում է նրանից, որ ես արթնանալուց հետո զգում եմ ինձ հոգնած` ինչպես քնից առաջ։

Լվացվելուց հետո ես զգում եմ ավելի լավ, իսկ նախաճաշը ինձ ուժ է տալիս։

Մեկ-մեկ ճանպարհը մինչև դպրոց երկար է տևում և դպրոց ես հասնում եմ ուշացումով։

Դպրոցի դասերը ինձ համար շատ հեշտ են և ես դրանց վրա քիչ ժամանակ եմ ծախսում։

Բայց տան և դպրոցի միչև հեռավորությունը շատ է ինձ համար, դժվար է լինում տուն հասնել։

Տանը ինձ և իմ եղբորը սպասում է իմ տատիկը։ Նրա պատրաստած ուտելիքը շատ համեղ է։

Տանը ես անում եմ իմ դասերը, որոնք շատ քիչ են, քանի որ մեծ մասը անում եմ դպրոցում։

Երբ իմ մայրիկը և իմ հայրիկը հասնում են տուն, ես մայրիկիս հետ լրացուցիչ մայրենի եմ պարապում։ Երբ արդեն պետք է քնել, ես շատ հոգնած եմ լինում և հաճույքով եմ քնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar