Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն

Եթե մեզ հետաքրքրում է միայն առարկայի երկարությունը, ապա այն կարելի է պատկերել հատվածի տեսքով:

  • Դրա համար նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը, դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով հատված: Ասում են AB հատված:

A B

  • Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,…
  • Սովորաբար հատվածի երկարությունը նշանակելու համար օգտագործում են երկու գծիկ:

Օրինակ՝ | AB |=9սմ:

Հատվածի հիմնական հատկությունը՝

  • Հատվածի երկարությունը փոքր է նրա ծայրակետերը միացնող ցանկացած ուրիշ գծի երկարությունից:
  • Երկու կետերը միացնող հատվածի երկարությունը կոչվում է այդ կետերի հեռավորությունը:

Ճառագայթ– ունի սկիզբ, բայց չունի վերջ

A

A ճառագայթ

Օրինակ՝ արևի ճառագայթը

Ուղիղ-չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ

Օրինակ՝ հորիզոնը

a

a ուղիղ

A B

AB ուղիղ

Հարթ, սահմաններ չունեցող մակերևույթներն անվանում են հարթություններ։

Օրինակ՝ անապատը, ծովիմակերևույթը։

Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղներ կա՛մ հատվում են, կամ ո՛չ։

Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղները, որոնք չեն հատվում, կոչվում են զուգահեռ ուղիղներ ։

զուգահեռ ուղիղներ

Հատվող ուղիղներ


Հարթության վրա գտնվող յուրաքանչյուր պատկեր կոչվում է երկրաչափական պատկեր։

Մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերները և նրանց հատկությունները, կոչվում է երկրաչափություն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա:
  1. Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայամաններին`

| AB |=2սմ 4մմ, | CD |=3սմ 4մմ:

Գտեք AB և CD հատվածների գումարը։

2 սմ 4 մմ + 3 սմ 4 մմ ժ 5 սմ 8մմ

  1. C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի երկարությունը3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:

12 : 3 = 4

CB հատված 4 սմ

  1. Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
  1. Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
  1. Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։

A = 0

B = 4

C = 3

AC = 3

  1. Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։
  1. Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը:

5

  1. Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ 2 կետ։ Քանի՞ հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։

անվերջ

  1. Զուգահեռ ուղիղներից մեկի վրա վերցնենք A և B կետերը, մյուսի վրա՝ C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD հատվածները հատվել։

ոչ չեն կարող

  1. Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի։

4

  1. Ընդամենը քանի՞ հատված է պատկերված

6, 6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar